00:00:00

Ադրբեջանը եւ Ռուսաստանը պայմանավորվել են համագործակցության մասին բնական գազի սեզոնային փոխանակման ոլորտում

20:19, 27 հուլիս 2021 Աշխարհ

Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համագործակցության մասին բնական գազի սեզոնային փոխանակման ոլորտում: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է «Ազերկոնտրակտ» պետական ​​ընկերության եւ «Գազպրոմ» խմբի միջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Պայմանագիրն Ադրբեջանից Ռուսաստան գազի մատակարարում է նախատեսում ամռան սեզոնին, ինչպես նաեւ` Ռուսաստանից Ադրբեջան գազի համանման ծավալներ ձմռան սեզոնին: Դրա ժամկետը սահմանվում է մինչեւ 2023 թվականը: Ըստ «Ազերկոնտրակտ»-ի` մատակարարումների ծավալը կախված կլինի ամռան ամիսներին Ադրբեջանում գազի արդյունահանման ու սպառման մակարդակից: Պայմանագրի տեխնիկական կատարումը` ադրբեջանական կողմից համապատասխան ծավալների արտադրանք ստանալու և ուղարկելու առումով, կիրականացվի Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) կողմից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր