00:00:00

Հռոմի պապը «խայտառակություն և հանցանք» է որակել այն, որ մեր օրերում կան հացի պակաս ունեցող մարդիկ

16:00, 27 հուլիս 2021 Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանցագործություն է անվանել այն, որ մեր օրերում կան մարդիկ, որոնք բավարար քանակությամբ սնունդ չունեն` չնայած սնունդն արտադրվում է ավելցուկով, գրում է svpressa.ru-ն: «Մենք արտադրում ենք բավականաչափ սնունդ, որ բոլորին կերակրենք, և այնուամենայնիվ, շատերին պակասում է մի կտոր հաց: Եվ սա իսկական խայտառակություն է, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման հանցագործություն», - ասել է պոնտիֆիկոսը: Ավելի վաղ Հռոմի պապը նախազգուշացրել էր, որ աշխարհին սպառնում է նոր ջր հեղեղ, եթե գլոբալ տաքացման թեմային ավելի մեծ ուշադրություն չդարձվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր