«Ոչ մի ազատություն չի կարող գոյություն ունենալ առանց պարտավորությունների։ Չկա ազատություն, երբ ոչ մի պարտավորություն չունեմ դիմացինիս նկատմամբ: Իմ ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի ազատությունը։ Այն հիմնված է փոխադարձ պարտականությունների վրա։ Եթե դուք չեք ցանկանում պատվաստվել, ապա վաղը կարող եք վարակել ձեր հորը, մորը կամ ինձ։ Ուրեմն, ես կդառնամ ձեր ազատության զոհը, մինչ դուք հնարավորություն ունեիք պաշտպանել ձեզ և ինձ։ Դա ազատություն չէ, դա կոչվում է անպատասխանատվություն և եսասիրություն»,- հայտարարել է Մակրոնը։
Ֆրանսիայի առաջնորդը նաև համախմբման կոչ է արել՝ նշելով, որ հարգալից է վերաբերվում այն մարդկանց, ովքեր կասկածներ ունեն պատվասանյութերի վերաբերյալ:
«Ես հարգում եմ կասկածները։ Կարծում եմ, որ կասկածները պետք է փարատել համբերությամբ։ Դրա հետ մեկտեղ ես արձանագրում եմ, որ բողոքի ակցիաների ժամանակ կան մարդիկ, որոնք գործում են ոչ ռացիոնալ, ցինիկաբար և մանիպուլյացիաների են դիմում»,- ընդգծել Է Մակրոնը: