00:00:00

Նոր փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին

15:15, 24 հուլիս 2021 Աշխարհ

Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին նոր փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Խոսքն Իսֆարա քաղաքի մոտակայքում գտնվող տարածքի մասին է: Ինչպես նշվում է քաղաքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, ղրղզ զինվորականներն առաջինն են կրակ բացել: Իր հերթին, Ղրղըզստանի սահմանային ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Բաթկենյան շրջանի Կում-Մազար շրջանում Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչներն «առանց ղրղզական կողմի համաձայնության» սկսել են ավազի մաքրման միջոցառումներ իրականացնել: Ըստ սահմանապահների, բնակիչների միջեւ վեճը վերածվել է ծեծկռտուքի, տաջիկ սահմանապահները կրակոցներ են արձակել դեպի Ղրղզստան: Դրանից հետո սահմանային ծառայության ներկայացուցիչները պատասխան կրակոցներ են արձակել: Փոխհրաձգությունը տեւել են մոտ 10 րոպե: Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն էր տեղի ունեցել նաև ապրիլի 28-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր