00:00:00

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մեծ արգելախութը չի ներառի վտանգված օբյեկտների ցուցակում

23:21, 23 հուլիս 2021 Աշխարհ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում է կայացրել Ավստրալիայում վտանգի տակ գտնվող Մեծ արգելախութը չընդգրկել Համաշխարհային ժառանգության օբյեկտների վերանայված ցուցակում, գրում է AFP-ն: Այս շաբաթ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Չինաստանի Ֆուչժոու քաղաքում անցկացնում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի առցանց նիստ: Կոմիտեի անդամները, ներառյալ հանածո վառելիքի առաջատար արտադրողներ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան, քվեարկել են այն բանի համար, որ Ավստրալիային ավելի շատ ժամանակ տան աշխարհի ամենամեծ մարջանային խութը պահպանելու համար: Դա արվել է Ավստրալիայի ներկայացուցիչների կողմից միջազգային կազմակերպության վրա գործադրված ճնշման արդյունքում: Մեծ արգելախութը կարող է հայտնվել «վտանգի մեջ գտնվողների» ցուցակում՝ մարջանների զանգվածային սպիտակեցման պատճառով, որն առաջացել է օվկիանոսի ջերմաստիճանի գլոբալ տաքացման պատճառով, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտման պատճառով: Աշխարհի ամենամեծ մարջանային խութը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, այն 2500 կմ ձգվում է Ավստրալիայի հյուսիսարեւելյան ափի երկայնքով եւ զբաղեցնում է շուրջ 344,4 հազար քառակուսի մետր տարածք:  Այս լեռնաշղթան ունի ավելի քան 2900 առանձին մարջանային խութեր եւ 900 կղզիներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր