00:00:00

Անկարան մերժել է ՄԱԿ-ի ԱԽ նախագահի՝ Կիպրոսի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը դատապարտող հայտարարությունը

23:04, 23 հուլիս 2021 Աշխարհ

Թուրքիան մերժում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարությունը, որով դատապարտում է Կիպրոսի Վարոշա շրջանի վերաբերյալ Անկարայի նոր դիրքորոշումը: «Մենք մերժում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարությունը Մարաշում [Վարոշայի թուրքական անունը] նախաձեռնության երկրորդ փուլի վերաբերյալ», - ասվում է Թուրքիայի արտգործնախարարության՝ ուրբաթ տարածած հայտարարության մեջ: «Այս հայտարարությունները հիմնված են հունական եւ հունա-կիպրական սեւ քարոզչության եւ չհիմնավորված հայտարարությունների վրա», - հայտնել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր