Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է minval.az-ը։
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևան կատարած այցի ժամանակ սահմանամերձ տարածքները վիճելի է անվանել։ Ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ այդ տարածքները մերն ենք համարում։ Ես համարում եմ, որ դրանք Զանգեզուրի տարածքներն են, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում», – ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահն ասել է, թե Շառլ Միշելի Բաքու կատարած այցի ընթացքում նրան փորձել է բացատրել, որ «իրենք դուրս են եկել իրենց սահմանների մոտ», իսկ թե ինչու հենց մայիսին, քանի որ ձյունը հալվել է:
«Ամրապնդվել ենք ու կամրապնդվենք»,- ասել է նա: