00:00:00

Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել՝ կառավարությանը եւ տեղական իշխանություններին իր լիազորությունների մի մասը փոխանցելու մասին

23:59, 22 հուլիս 2021 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որով պետական սեփականության մասնավորեցմանն առնչվող նախագահական գործառույթների մի մասը փոխանցվում է կառավարությանը եւ տեղական իշխանություններին: «Պետության ղեկավարի գործառույթները, Բելառուսի Հանրապետության սեփականության ներքո գտնվող գյուղատնտեսական արտադրանք վերամշակող բաց բաժնետիրական ընկերությունների սեփականաշնորհման գործընթացում ստեղծված բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումների հարցի համաձայնեցմամբ, փոխանցվել են կառավարությանը», - ասված Է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հրամանագրում նաեւ նշվում է, որ եթե նշված ԲԲԸ-ի բաժնետոմսերը գտնվում են վարչատարածքային միավորների սեփականության ներքո, համաձայնեցման գործառույթները փոխանցվում են «մարզային կոմիտեներին եւ Մինսկի քաղգործկոմին»: Այսպիսով, Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել 1998 թվականի մարտի 20-ի «Բելառուսի Հանրապետությունում պետական սեփականության մասնավորեցման մասին» հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր