00:00:00

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կուբայի զինված ուժերի նախարարի նկատմամբ

22:49, 22 հուլիս 2021 Աշխարհ

ԱՄՆ-ն, «Մագնիտսկիի օրենքի» շրջանակներում, հինգշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարար (պաշտպանության նախարար) Ալվարո Լոպես Միերայի և հանրապետության ՆԳՆ մեկ ստորաբաժանման նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությանը: Հաղորդագրության համաձայն՝ բացի Կուբայի պաշտպանության նախարարից, պատժամիջոցների տակ է հայտնվել երկրի ՆԳՆ մաս կազմող Ազգային հատուկ բրիգադը: «Մագնիտսկիի օրենքի» շրջանակներում պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ մուտքի արգելք և սահմանափակումների ենթակա անձանց ցանկացած ակտիվների սառեցում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է այսօր Կուբայի կառավարության որոշ անդամների նկատմամբ հայտարարել անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր