00:00:00

Բայդենը կհայտարարի Կուբայի կառավարության առանձին անդամների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին

21:15, 22 հուլիս 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է այսօր Կուբայի կառավարության որոշ անդամների նկատմամբ հայտարարել անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Politico-ն, հիշեցնելով, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Կուբայում վերջերս տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ: «Նախագահ Բայդենը հինգշաբթի նախատեսում է սահմանել կետային անհատական պատժամիջոցներ Կուբայի կառավարության առանձին պաշտոնյաների նկատմամբ»,- գրում է թերթը՝ չբացահայտելով իր աղբյուրները: Ամերիկյան վարչակազմն ավելի վաղ հայտարարել է, որ չի բացառում Կուբայի իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանումը, որոնք Վաշինգտոնի կարծիքով պատասխանատու են վերջին ակցիաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր