00:00:00

Լիվերպուլը հեռացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկից

23:16, 21 հուլիս 2021 Աշխարհ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն համանուն ցանկից հեռացրել է անգլիական «Լիվերպուլը` ծովագնացների եւ վաճառականների քաղաքը»` դրա բնութագրերի անդառնալի կորստի պատճառով, որոնք բացառիկ համընդհանուր արժեք էին ներկայացնում: Այս մասին հաղորդվել է կազմակերպության պաշտոնական կայքում: Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2012 թ. «Liverpool Waters» ծրագրի իրականացման մեկնարկի հետ կապված Լիվերպուլին վտանգված լինելու կարգավիճակ է տրվել: Կոմիտեի կարծիքով՝ այս նախագիծը վնասում է օբյեկտի իսկությանն ու ամբողջականությանը: «Լիվերպուլ՝ ծովագնացների եւ վաճառականների քաղաք» օբյեկտը բաղկացած էր Լիվերպուլի կենտրոնում եւ քաղաքի նավահանգստում գտնվող վեց վայրերից: Այդ վայրերը ներառվել են հիմնադրամում որպես «XVIII-XIX դարերում աշխարհի խոշորագույն առեւտրային կենտրոններից մեկի զարգացման ապացույց»: «Համաշխարհային ժառանգության ցանկից ցանկացած հեռացում կորուստ է միջազգային հանրության եւ Համաշխարհային ժառանգության մասին կոնվենցիային համապատասխան համընդհանուր արժեքների եւ պարտավորությունների համար», - ընդգծել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Լիվերպուլը դարձել է Համաշխարհային ժառանգության ցանկից հանված երրորդ օբյեկտը. դրանից առաջ իրենց կարգավիճակը կորցրել են Գերմանիայի Դրեզդեն քաղաքի մերձակայքում գտնվող Էլբի հովիտը եւ Օմանի Արաբական այծեղջյուրի արգելոցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր