00:00:00

Պակիստանում հերթական անգամ արգելել են TikTok-ը «անընդունելի կոնտենտի» պատճառով

23:59, 21 հուլիս 2021 Աշխարհ

Պակիստանում հերթական անգամ արգելել են TikTok-ը «անընդունելի կոնտենտի» պատճառով, ասել է երկրի հեռահաղորդակցային սեկտորի կարգավորողը, տեղեկացնում է AFP-ն։ TikTok-ը մի շարք իրավաբանական մարտեր է մղել կրոնական ակտիվիստների եւ պահպանողական մուսուլմանական երկրի իշխանությունների հետ եւ այս ամիս երկու օր ավելի շուտ փակվել է նահանգային դատարանի որոշմամբ։ «Գործողությունները նախաձեռնվել են պլատֆորմում անընդունելի կոնտենտի մշտական առկայության եւ այդ կոնտենտը հեռացնել չկարողանալու պատճառով»,- ասվում է կապի մարմնի հայտարարությունում։ Հավելվածն ունի երկրպագուների հսկայական բազա Պակիստանում, որտեղ շատ մարդիկ այն օգտագործում են ինտերնետում ապրանքներ գովազդելու եւ վաճառելու համար։ Բայց դրա քննադատողներն ասում են, որ այն քարոզում է լկտիություն եւ ԼԳԲՏ կոնտենտ։ Հունիսին TikTok-ը հայտարարել էր, որ ընդամենը երեք ամսում պաշտոնական անձանց եւ սովորական օգտատերերի բողոքներից հետո ավելի քան վեց միլիոն տեսանյութ է հեռացրել, որոնք հասանելի էին պակիստանցի օգտատերերին։ Ընկերության հայտարարությամբ՝ տեսանյութերի մոտ 15 տոկոսը հեռացվել է «մեծահասակների մերկ լինելու եւ սեռական գործողությունների» պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր