00:00:00

Նուլանդը պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային՝ Ռուսաստանից զենք ու ռազմական տեխնիկա գնելու պատճառով

21:30, 21 հուլիս 2021 Աշխարհ

ԱՄՆ-ը լրացուցիչ միակողմանի պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե վերջինս շարունակի Ռուսաստանից խոշոր սպառազինությունների համակարգեր եւ ռազմական տեխնիկա ձեռք բերել: Չորեքշաբթի Անկարային ուղղված նման նախազգուշացում է արել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը: «Մենք շարունակում ենք դեմ լինել Թուրքիայի կողմից Ռուսաստանի հակաօդային պաշտպանության С-400 համակարգի գնմանը եւ տեղակայմանը: Մենք հասկացրել ենք, որ Ռուսաստանից խոշոր զենքի ցանկացած նոր գնում կհանգեցնի լրացուցիչ պատժամիջոցների կիրառման [ԱՄՆ օրենքի շրջանակներում]», - հայտարարել է փոխարտգործնախարարը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ: «[Թուրքիայի հետ հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչ] F-35-ի վաճառքը եւ համատեղ արտադրությունը կշարունակեն կանգնեցված մնալ», - ավելացրել է նա: Նուլանդը հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է եւ կշարունակի Թուրքիային ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված իրավիճակից դուրս գալու տարբեր ելքեր առաջարկել, ինչին դեմ է Վաշինգտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր