00:00:00

Իսրայելի ԱԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար. Իսրայելի նկատմամբ ատելությունը բխում էր Էրդողանի սրտից

22:39, 20 հուլիս 2021 Աշխարհ

Իսրայելի ԱԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար Ջեյքոբ Դայանը հայտարարել է, որ Իսրայելի նկատմամբ ատելությունը բխում էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սրտից: Նրա խոսքով՝ ինքը ներկա է եղել Էրդողանի հետ մի քանի հանդիպումների ժամանակ: «Բոլոր հանդիպումներում ես զգացի մի բան՝ Իսրայելի նկատմամբ ատելությունը բխում էր Էրդողանի սրտից»,-գրել է Դայանը Haaretz թերթի համար հոդվածում: «Դրանք բարդ հանդիպումներ էին, լարված եւ շատ տհաճ: Բենյամին Նեթանյահուն հասկանում էր, տեսնում եւ զգում, որ Հունաստանի եւ Կիպրոսի հետ «Էգեյան հանգույցի» ստեղծումը պատասխան էր՝ չնայած ոչ ադեկվատ, քանի որ Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները իրական հակակշիռ չունեն»,-նշել է նա: Այժմ քաղաքական վերլուծաբանները խոսում են հարաբերություններում նոր դարաշրջանի մասին նախագահ Իսահակ Գերցոգի եւ Էրդողանի միջեւ երկարատեւ հեռախոսազրույցից հետո: «Սառը քամին, որը փչում է Թուրքիայի կողմը Բայդենի վարչակազմի կողմի, միայն կուժեղանա: Իսրայելը պետք է իրատեսորեն գնահատի հարաբերությունների ապագա հեռանկարները »,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր