00:00:00

ԱՄՆ-ում հայտարարել են, որ Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է պահպանվեն

22:09, 20 հուլիս 2021 Աշխարհ

Միացյալ Նահանգները պետք է ուժի մեջ պահի Թուրքիայի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցները, քանի դեռ Անկարան չի հրաժարվել Ռուսաստանից գնած С-400 զենիթահրթիռային համակարգերից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում առաջադրված Քերըն Դոնֆրիդը: «Մենք պետք է պահպանենք Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան С-400 համալիրներ ունի»,- ասել է ամերիկացի պատգամավորը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի Արտաքին հարցրով հանձնաժողովում ընթացող լսումներում՝ պատասխանելով հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի հարցերին: Դոնֆրիդի թեկնածությունն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջադրել էր ապրիլին: Նոր պաշտոնում նրա թեկնածությունը հաստատելու է Սենատը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր