00:00:00

Չինաստանում թույլատրել են երեք երեխա ունենալ

18:51, 20 հուլիս 2021 Աշխարհ

Չինաստանի իշխանությունները փոխել են «մեկ ընտանիք՝ երկու երեխա» քաղաքականությունը: Այժմ ընտանիքներին թույլատրել են երեք երեխա ունենալ՝ փոխանցում է Lenta.ru կայքը: Ընդունված որոշումը կնպաստի բնակչության ծերացման հետ կապված  ժողովրդագրական խնդրի լուծմանը: Չինաստանի ղեկավարության հայտարարության համաձայն՝ այն «թույլ կտա պահպանել մարդկային ռեսուրսների ոլորտում Չինաստանի առավելությունները»: Նախնական տվյալով՝ սահմանափակումները նախևառաջ կհանվեն շրջաններում, որտեղ ծնելիությունը ցածր մակարդակ վրա է, այնուհետև՝ համազգային մակարդակով: Առայժմ հայտնի չէ՝ որոշումը երբ իրավական ուժ կստանա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր