00:00:00

Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 164 մարդ

19:23, 19 հուլիս 2021 Աշխարհ

Առնվազն 164 մարդ է զոհվել Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի պատճառով, երկուշաբթի հաղորդում է Focus առցանց ամսագիրը: Ավելի վաղ Կոբլենցի ոստիկանությունը հայտնել էր, որ Ռեյնլանդ-Պֆալցինում գտնվող Ահրվայլեր շրջանում զոհերի թիվը հասել է 117-ի, իսկ առնվազն 749 մարդ անհետ կորած է համարվում: Անցյալ շաբաթ Գերմանիայում հորդառատ անձրևներ էին տեղում, որոնք առաջացրել էին «Բերնդ» ցիկլոնը, որը հաստատվել է Եվրոպայի արևմուտքում: Եղանակի հիմնական հարվածը հասցվել է արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններին, որտեղ գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել փողոցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր