00:00:00

Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը

16:43, 19 հուլիս 2021 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հուլիսի 20-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախատեսվում է կարծիքների փոխանակում տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ: Հիմնականում ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտներին, այդ թվում ՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր