00:00:00

Ամփոփվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈՒ շտաբային բանակցությունների արդյունքները

16:34, 19 հուլիս 2021 Աշխարհ

Հուլիսի 17-ին ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները։ 5-օրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է բանակցությունների արդյունքները և մատնանշել հետագա անելիքները։ ՊՆ-ից  հայտնում են, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԶՈւ պատվիրակությանը սերտ համագործակցության համար։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հետագա ուղղությունները, ստորագրվել է փոխգործակցության հուշագիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր