00:00:00

Բրազիլիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

09:40, 19 հուլիս 2021 Աշխարհ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոսպիտալացումից 4 օր անց դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է BBC News-ը` հիշեցնելով, որ 66-ամյա գործչի մոտ աղիների անանցանելիության հետ կապված խնդիրներ են եղել: Բոլսոնարուն աղիների հետ կապված լուրջ առողջական խնդիրներ ունի 2018 թվականից ի վեր, երբ վերջինս դանակահարության էր ենթարկվել: Վիրավորում ստանալուց հետո նա մի քանի անգամ վիրահատվել է: Այս անգամ վիրահատական միջամտություն չի արվել: Բուժումներ ստանալու ֆոնին Բոլսոնարուն խոսատացել է երկուշաբթի վերադառնալ աշխատանքի: «Միայն Աստված կարող է հանել ինձ այս աթոռից»,- ասել է բրազիլացի նախագահը հիվանդանոցից դուրս գալիս` նկատի ունենալով նախագահի պաշտոնը: «Ես ցանկանում էի հեռանալ 1-2 օրից, սակայն նրանք ինձ թույլ չտվեցին: Հուսով եմ, որ 10 օրից կկարողանամ նորից խորոված ուտել, ուտել ամեն ինչ»,- հավելել է Բոլսոնարուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր