Իրանի հարավում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Բուշիրից դեպի հյուսիս 103 կմ հեռավորության վրա, հաղորդում է IRNA-ը:
Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ տեղական ժամանակով՝ 19:04-ին, 11 կմ խորության տակ:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռեւս չի հաղորդվել: