00:00:00

Ֆրանսիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունները

23:44, 17 հուլիս 2021 Աշխարհ

Ֆրանսիայի իշխանությունները դատապարտել են հուլիսի 5-ին բողոքի ցույցերի ընթացքում Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունները, որոնց հետեւանքով տուժել է ավելի քան հիսուն մարդ, հաղորդել է Գրուզիա Online-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը: «Ֆրանսիան խստորեն դատապարտում է հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունները, որոնց արդյունքում ավելի քան հիսուն մարդ է տուժել: Մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը ԼԳԲՏՔԻ+ անձանց իրավունքները հարգելու եւ լրագրողներին պաշտպանելու հարցում: Ֆրանսիան կոչ է անում Վրաստանի իշխանություններին հետաքննել այդ ծանր իրադարձությունները եւ հնարավոր ամեն բան անել բռնության համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար՝ ներառյալ նրանց, ում գործողությունները, հնարավոր է, հանգեցրել են «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավայի վախճանին: Ֆրանսիան վերահաստատում է իր նվիրվածությունը Վրաստանի կողմից եվրոպական եւ միջազգային պարտավորությունների լիարժեք կատարմանը», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր