00:00:00

Ադրբեջանցի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» է շրջվել. կա 15 տուժած

22:00, 17 հուլիս 2021 Աշխարհ

Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ են տուժել Գյոյգյոլի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ուրալ» բեռնատարի վթարը տեղի է ունեցել Աշիգլի գյուղում։ Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ այն շրջվել է: Վթարի հետևանքով 15 զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից 12-ի վնասվածքները թեթեւ են եղել եւ օգնություն են ստացել տեղում, իսկ մյուս 3-ի վիճակը միջին ծանրության է. նրանք տեղափոխվել են հոսպիտալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր