00:00:00

Ճապոնիայի հարավ-արեւմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

19:30, 17 հուլիս 2021 Աշխարհ

Ճապոնիայի հարավ-արեւմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա: Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը: Օջախը գտնվել է Ներքին  Ճապոնական ծովում 80 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը հասել է մինչև 4 բալի ( Ճապոնիայում ընդունված սանդղակը 7 բալանոց է): Ստորգետնյա ցնցումները զգացվել են Յամագութի, Օիտայի եւ Էհիմեի պրեֆեկտուրաներում: Ավելի քիչ ինտենսիվ ցնցումներ են գրանցվել ևս 15 պրեֆեկտուրաներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր