00:00:00

Հունաստանի ԱԳՆ ղեկավարին կանչել են խորհրդարան՝ հույն դեսպանի՝ Շուշի կատարած այցի վերաբերյալ բացատրություն տալու համար

16:11, 17 հուլիս 2021 Աշխարհ

Հունաստանի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ երկրի արտգործնախարարին կանչել են խորհրդարան՝ բացատրություն պահանջելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ գրավված Շուշիում կազմակերպած այցին՝ Ադրբեջանում Հունաստանի դեսպանի մասնակցության վերաբերյալ, հայտնում է Asbarez պարբերականը: Հունաստանի արտգործնախարարին ուղղված նամակում Հայ դատի գրասենյակն իր դժգոհությունն է հայտնել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսի՝ Արցախի գրավված տարածքներ, այդ թվում Շուշի այցի կապակցությամբ: Հայ համայնքի նախաձեռնությունը մեծ աջակցություն և լայն տարածում է գտել Հունաստանի տարբեր համայնքներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում: Հունաստանի նախկին արտգործնախարար Նիկոս Կոտսիասն իր մտահոգությունն է հայտնել այս կապակցությամբ և հույն դեսպանի գործողություններն անվանել ամոթալի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր