00:00:00

Թուրքիան հատուկ նշանակության ջոկատներ եւ դրոններ է գործարկել Իրանի հետ սահմանի վերահսկման համար

15:34, 17 հուլիս 2021 Աշխարհ

Թուրքիան 20 հազար մարդուց բաղկացած ռազմական անձնակազմ է տեղակայել, այդ թվում`հատուկ նշանակության ջոկատներ, Իրանի հետ պետական ​​սահմանի շուրջօրյա պահպանության համար, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Բացի այդ, անօդաչու թռչող սարքերը շուրջօրյա աշխատում են սահմանի օդային տարածքում, ինչը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել անօրինական միգրանտների հոսքը: Թուրքիայի եւ Իրանի սահմանը ներկայումս մասամբ փակված է մոդուլային բետոնե բլոկների պատով, որի երկայնքով էլեկտրաօպտիկական սարքավորումներով աշտարակներ են տեղակայված: Աղբյուրը մանրամասնել է, որ միայն այս տարվա առաջին կեսին կանխվել է պետական ​​սահմանի խախտման 51122 փորձ, 523 խախտող բերման է ենթարկվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր