00:00:00

Չինաստանը 3 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի միջազգային հանրությանը՝ համավարակի դեմ պայքարի համար

20:47, 16 հուլիս 2021 Աշխարհ

Չինաստանի կառավարությունը մոտ 3 միլիարդ դոլար կհատկացնի զարգացող երկրներին առաջիկա երեք տարիների ընթացքում՝ համավարակի դեմ պայքարի եւ սոցիալ-տնտեսական զարգացման վերականգնման նպատակով: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի ղեկավարների՝ Նոր Զելանդիայի նախագահությամբ անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Չինաստանը հաղթահարեց լայնածավալ պատվաստումների մարտահրավերը՝ զարգացող երկրներին տրամադրելով 500 միլիոն պատվաստանյութ: Հաջորդ երեք տարիներին մենք կհատկացնենք 3 միլիարդ ԱՄՆ դոլարի միջազգային օգնություն, որը նախատեսված կլինի զարգացող երկրների՝ համավարի դեմ պայքարին եւ դրանց սոցիալ-տնտեսական զարգացման վերականգնմանը»,- ասել է նա: «Համաճարակը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք բոլորս ապրում ենք մեկ գլոբալ գյուղում, պետությունները միմյանց հետ կիսում են ուրախությունն ու վիշտը, եւ մենք ընդհանուր ճակատագիր ունենք»,- ասաց Սի Ցզինպինը: «Մենք միանշանակ պետք է միավորվենք հանուն համագործակցության, միասին հաղթահարենք դժվարությունները եւ միասին պաշտպանենք մարդկության հիասքանչ ապագան եւ առողջությունը»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր