00:00:00

Իրավիճակն Աֆղանստանում սրընթաց վատթարանում է. Լավրով

13:27, 16 հուլիս 2021 Աշխարհ

Իրավիճակն Աֆղանստանում սրընթաց վատանում է, ներկա պայմաններում գոյություն ունեն սահմանակից երկրներում անկայունության տարածման իրական ռիսկեր։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ուրբաթ ելույթ ունենալով «Կենտրոնական եւ Հարավային Ասիա. տարածաշրջանային փոխկապվածություն։ Մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային գիտաժողովի լիագումար նիստում։ «Ցավոք, վերջին օրերին մենք դարձանք Աֆղանստանում իրավիճակի սրընթաց վատացման վկաները։ ԱՄՆ եւ ՆԱՏՕ զորակազմերի հապճեպ դուրս գալու ֆոնին աճել է այդ երկրում եւ նրա շուրջ ռազմաքաղաքական իրադրության զարգացման անորոշությունը։ Աֆղանական ճգնաժամը սրում է ահաբեկչական սպառնալիքը եւ թմրանյութերի անլեգալ շրջանառության խնդիրը, որը հասել է աննախադեպ մակարդակի,- ասել է  նա։- Ակնհայտ է, որ ներկա պայմաններում գոյություն ունեն սահմանակից պետություններ անկայունության արտահոսքի իրական ռիսկեր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր