00:00:00

Ջրհեղեղ Բելգիայում. զոհերի թիվը հասել է 11-ի

10:39, 16 հուլիս 2021 Աշխարհ

Բելգիայի հարավում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնում է RTBF հեռուստաալիքը: «Իշխանությունները հաստատել են 11 մարդու մահը, երեք փրկարար, որոնց նավակը շրջվել է ցեխային հոսքի մեջ, անհայտ կորած են համարվում», - ասված է նյութում: Ջրհեղեղների պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք հանգեցրել են միանգամից մի քանի գետերում ջրի մակարդակի բարձրացմանը: Լիմբուրգում մեկ օրում տեղացել է 130 մմ տեղում, Լիեժ նահանգում՝ 150 մմ: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: Իշխանությունները հայտնում են, որ ներկա դրությամբ Բելգիայի հարավային մասում գտնվող քաղաքների փողոցներում ջրի մակարդակը հասնում է 50-60 սմ-ի, որոշ տեղերում՝ մեկ մետրի: Տարերքը ոչնչացրել է ավելի քան 20 տուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր