00:00:00

Ավակովը 2 բառով մեկնաբանել է իր հրաժարականը

18:45, 15 հուլիս 2021 Աշխարհ

Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնից հրաժարական տված Արսեն Ավակովը խորհրդարանի կողմից իր հրաժարականի դիմումը հաստատելուց հետո ֆեյսբուքյան էջում գրել է «Փա՛ռք Ուկրաինային»:
Ավակովը հրաժարականի դիմում է գրել հուլիսի 13-ին, նա Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արսեն Ավակովը կարող է դառնալ Խարկովի լավ քաղաքապետ, նա վերջակետ կդնի այն հարցին, թե այս քաղաքը ռուսական է, թե ուկրաինական: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, Ուկրաինայի Բարձրագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Կորնիենկոն: «Ես Խարկովի համար ավելի լավ տարբերակ չեմ տեսնում, քան Արսեն Բորիսովիչը: Դա կլինի վերջակետ Խարկովի` ռուսական քաղաք լինելու հարցում: Դա կլինի վերջակետը. Խարկովը ուկրաինական քաղաք է», - լրագրողների հետ զրույցում ասել է Կորնիենկոն: Ավակովը երեքշաբթի հրաժարականի դիմում է ներկայացրել, ըստ օրենքի՝ պաշտոնանկությունը պետք է հաստատի Ուկրաինայի Գերագույն ռադան: Հինգշաբթի Ռադան քվեարկել է նրա հրաժարականի օգտին: Ավակովը չի նշել իր հրաժարականի պատճառները և չի խոսել հետագա ծրագրերի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր