00:00:00

Հունական լազերային զենքը կարող է յուրաքանչյուր 2-3 վայրկյանը մեկ անօդաչու խոցել

00:10, 15 հուլիս 2021 Աշխարհ

Հունաստանում առաջին ռոբոտի գյուտարար Կոնստանտինոս Սոուկոսը Հունաստանին մոտեցրել է նոր դարաշրջանին՝ ստեղծելով անօդաչու թռչող սարքերի դեմ ուղղված լազերային զենքեր, գրել է Greek City Times-ը:

 

Երբ 1985 թվականին գյուտարար եւ գործարար Կոնստանտինոս Սուկոսը ստեղծեց Հունաստանում առաջին ռոբոտը, նա գաղափար չուներ, որ 36 տարի անց այն կմատակարարի բազմաթիվ ռազմական ուժերի ամբողջ աշխարհում:

Աթենքում DEFEA 2021 ցուցահանդեսում ընդգծված նորագույն գյուտերից մեկը Soukos Robots-ի կողմից մշակված բարձր էներգիայի լազերային զենքն է, որը խոստանում է էներգիան փոխանցել կայծակնային արագությամբ: Զենքի հեղափոխական առանձնահատկությունների շարքում է այն, որ դրա վրա չի ազդում ծանրության ուժը: Այն նաեւ թույլ է տալիս պասիվ հայտնաբերել թիրախները՝ ներառյալ անօդաչուներ, ռազմածովային ուժերի նավեր, հրթիռներ եւ ուղղաթիռներ:

«Սա ռոբոտացված լազերային զենքի համակարգ է, որը 5-20 կիլոմետր հեռավորության վրա ֆոտոններ է արձակում», - պարզաբանել է Սոուկոսը: «Այն ունի հավասարեցման ավտոմատ համակարգ եւ յուրաքանչյուր երկու-երեք վայրկյանը մեկ կարող է խոցել թիրախը: Այն նախատեսված է անօդաչու թռչող սարքերին հարվածելու համար:

Անօդաչուներն այսօր պարտվում կամ հաղթում են պատերազմում: Այնպես որ ապագան լազերային զենքինն է», - ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր