00:00:00

Վրացական 4 հեռուստաալիք դադարեցրել է հեռարձակումը և պահանջում է վարչապետի հրաժարականը

18:45, 14 հուլիս 2021 Աշխարհ

Վրացական 4 ընդդիմադիր հեռուստաալիք՝ «Մթավարի»-ն, «Փիրվելի»-ն, «Ֆորմուլա»-ն և «Կավկասիա»-ն դադարեցրել են հեռարձակումը 24 ժամով: Այս մասին գրում է Грузия онлайн կայքը:
Հեռուստաալիքները պահանջում են վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և պատիժ բոլոր նրանց համար, ովքեր հուլիսի 5-ին և 6-ին Թբիլիսիում հարձակվել են ցուցարարների և լրագրողների վրա:
Հուլիսի 5-ին դաժան ծեծի ենթարկված և օրեր անց մահացած օպերատոր Լեքսո Լաշկարավայի հուղարկավորության ժամանակ, տարածաշրջանային հեռուստաընկերությունները նույնպես դադարեցրել են հեռարձակումը 10 րոպեով: Լեքսո Լաշկարավան հուլիսի 5-ին դաժան ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ երթի հակառակորդների կողմից և օրեր անց մահացել: Օպերատորը դաժան ծեծի ենթարկվելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց, վիրահատության ենթարկվել և մի քանի օր անցկացրել հիվանդանոցում: Հիշեցնենք, որ երկրի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ օպերատորի մահը կարող էր վրա հասած լինել թմրանյութերի չարաշահումից: Լաշկարավայի մերձավորներն ու նրա գործընկերները հերքել են այս մեղադրանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր