00:00:00

ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ ՌԴ-ն պատրաստ է ավելի խոր գործակցության. Պուտին

10:23, 14 հուլիս 2021 Աշխարհ

«Ռոսիա-24»-ի եթերում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն  իր կարծիքն է հայտնել նախկին Խորհրդային Միության հանրապետություններում իրավիճակի մասին՝ նշելով, որ ժամանակակից Ռուսաստանը ճանաչել է այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները: Պուտինը հիշեցրել է, որ կա ՀԱՊԿ-ը, ապա ընդգծել է որ նախկին ԽՍՀՄ շատ հանրապետությունների հետ, որոնց թվում Ղազախստանն է, Ռուսաստանը դաշնակցային և բարեկամական հարաբերություններ ունի: «Մենք ոչ մեկին չենք քաշում այնտեղ: Եվս մեկ անգամ կրկնում եմ, մենք փնտրում ենք փոխզիջումային ուղիներ, որոնք կհանգեցնեն մեր գործընկերներին բավարարող իրավիճակի»,-ասել է Պուտինը և որպես օրինակ մատնանշել Եվրոպական միությունը, որը զարգանում է, բայց միևնույն ժամանակ այն չի համեմատվում Խորհրդային Միության հետ: «Սա կամավոր հարց է․ մենք բավականին գոհ կլինենք, եթե բարեկամական կայուն հարաբերություններ ունենանք նույնիսկ երկկողմ ձևաչափով, մենք պատրաստ ենք դրան, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ ճանաչելով այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները»,-ասել է Պուտինը, ապա հավելել, որ Ռուսաստանը պատրաստ է նաև ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ ավելի խորը համագործակցության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր