00:00:00

Թուրքիայում կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակման դեպքերի թիվը եռապատկվել է

17:01, 13 հուլիս 2021 Աշխարհ

Թուրքիայում կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակման դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում գրեթե եռակի աճել է՝ հասնելով 750-ի: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: ««Դելտա» շտամով վարակման դեպքերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում 286-ից հասել է 750-ի՝ 36 արվարձաններում: «Դելտա պլյուս» շտամի հետ կապված դրական նորություններ կան. դեպքերի աճ չի գրանցվել»,- ասել է նախարարը: Պատվաստումը պարտադիր դարձնելու վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Քոջան նշել է, որ «պարտադիր պատվաստումն օրակարգում դրված չէ, իրենք նախընտրում են համոզել դիմել այդ քայլին»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր