00:00:00

Լուկաշենկոն Պուտինի հետ «շտապ» հանդիպման է մեկնում

12:36, 13 հուլիս 2021 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, գրում է belaruspartisan.by կայքը՝ նախագահի մամուլի ծառայությանը հղումով: «Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, միջազգային խնդիրները: Այս այցը շարունակում է առաջնորդների կանոնավոր անձնական հանդիպումների հաստատված պրակտիկան՝  արդիական հարցեր քննարկելու համար», - ասված է հաղորդագրության մեջ: Սակայն կայքը նկատում է, որ իրականում ամեն ինչ այդքան սովորական չէ, ինչպես ներկայացվում է: Որպես կանոն, պետությունների ղեկավարների այցերն ու հանդիպումները նախապատրաստվում և հայտարարվում են նախապես, և երկրորդ՝ Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են բոլորովին վերջերս: Երրորդ, այս անգամ հանդիպման վայրը Սանկտ Պետերբուրգն է, և ոչ թե ավանդական Սոչին, իսկ մեկնման օդանավակայանը Վիտեբսկի շրջանի «Բոլբասովո»-ն է, ինչը կարող է նաև վկայել այցի հրատապության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր