00:00:00

Հռոմի պապը վիրահատությունից հետո ևս մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում

15:39, 12 հուլիս 2021 Աշխարհ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը մեկ շաբաթ առաջ աղիների վիրահատություն էր տարել, Հռոմի հիվանդանոցում ևս մի քանի օր կմնա` առնվազն մինչև չորեքշաբթի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով իտալական աղբյուրին: Աղբյուրի տվյալներով` չի բացառվում, որ 84-ամյա քահանայապետը կարող է դուրս գրվել հինգշաբթի: Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից հուլիսի 5-ին հայտնել էին, որ քահանայապետը հիվանդանոցում մոտ 7 օր կանցկացնի «բարդությունների ի հայտ չգալու պարագայում»: Հիշեցնենք, որ Հռոմի պապը նախօրեին վիրահատությունից հետո առաջին անգամ հայտնվել էր հավատացյալների առջև Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի 11-րդ հարկի պատշգամբից, որտեղ էլ որ բուժում է ստանում: Վերջինս ավանդական աղոթք և քարոզ է կարդացել հիվանդանոցի պատուհանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր