00:00:00

Մոսկվայում եղբայրը 7-րդ հարկի պատուհանից դուրս է նետել նորածին քրոջը

20:22, 11 հուլիս 2021 Աշխարհ

Հուլիսի 11-ին՝ կիրակի առավոտյան, Մոսկվայի Խովրինո թաղամասի Լևոբերեժնայա փողոցում ողբերգական դեպք է տեղի ունեցել. եղբայրը պատուհանից դուրս է նետել նորածին քրոջը: Մի քանի օր առաջ մայրը ծննդատնից դուրս գրվելուց հետո երեխային տուն է բերել: Այսօր առավոտյան կինը դստեր ու 13-ամյա որդու հետ բնակարանում է եղել: Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝  տղան տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ: «Երբ մայրը որոշ ժամանակով դուրս է եկել սենյակից, երեխան վերցրել է նորածինին օրորոցից և նետել պատուհանից», - KP.ru-ին հայտնել են Քննչական կոմիտեից: Յոթերորդ հարկից ընկնելուց հետո աղջիկը ողջ մնալու հնարավորություն չուներ: Նա տեղում մահացել է մինչ բժիշկների ժամանումը: Հարուցվել է քրեական գործ. դեռահասին պատիժ չի սպառնում հոգեկան հիվանդ լինելու պատճառով, մինչդեռ նրա ծնողներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր