Արեւմտյան Կարակասում զինված խմբերի դեմ եւ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ գործողությունը հանգեցրել է երեք ահաբեկիչների կալանքին եւ ԱՄՆ-ի ու Կոլումբիայի բանակի զենքի առգրավմանը, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Դելսի Ռոդրիգեսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ցանկանում ենք հայտնել, որ գործողության ընթացքում մենք ձերբակալել ենք երեք կոլումբացի ահաբեկիչներին, առգրավել ԱՄՆ-ի եւ Կոլումբիայի Զինուժի զենքը»,-ասել է Ռոդրիգեսը:
Հուլիսի 7-ից արեւմտյան Կարակասում տեղի են ունենում բանակի եւ տեղական հանցախմբերի միջեւ հրաձգություններ: Ռոդրիգեսը պատմել է, որ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ գործողության ընթացքում նրանք հայտնաբերել են "CLAP" սոցիալական ծրագրի սննդամթերքը հանցավոր կազմակերպությունների առաջնորդների տներում: