00:00:00

Մահացել է Վրաստանում ԼԳԲՏ հակառակորդների կողմից ծեծի ենթարկված հեռուստաօպերատորը

17:00, 11 հուլիս 2021 Աշխարհ

«Պիրվելի» ԹՎ-ի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի դին հայտնաբերվել է սեփական տանը նրա հարազատների կողմից այսօր առավոտյան: Այս շաբաթվա սկզբում ԼԳԲՏ հակառակորդները ծեծել էին նրան Թբիլիսիում ակցիայի ժամանակ, գրում է Sputnik-Գրուզիա-ն: «Պիրվելիի» օպերատորը, որը դարձել էր ակցիայի ժամանակ բռնության զոհ, մահացած են հայտնաբերել: Ալեքսանդր Լաշկարավայի դին հայտնաբերվել է իր տանն իր մոր կողմից: Դեպքի վայրում աշխատում են քրեական փորձագետները»,-հայտնել է մահացածի գործընկերը: Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է հեռուստաօպերատորի մահվան հետաքննությունը: Քրեական գործ է հարցուվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Նրանց խոսքով՝ բերման է ենթարկվել չորս մարդ «բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեությանը անօրինական միջամտելու», «մասնագիտական գործունեությունն իրականացնելու կապակցությամբ մարդու հետապնդման», «խմբակային բռնություն կազմակերպելու եւ դրանում մասնակցելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր