00:00:00

Կոլումբիան հրապարակել է 17 մարդու տվյալներ, որոնք կարող էին մասնակցած լինել Հայիթիի նախագահի սպանությանը

23:13, 10 հուլիս 2021 Աշխարհ

Կոլումբիայի կառավարությունը հրապարակել է 17 կոլումբիացիների տվյալներ, որոնք ենթադրաբար կարող էին մասնակցած լինել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությանը։ Հետաքննություն է վարվում նաեւ չորս ընկերությունների նկատմամբ, որոնք կասկածվում են սպանության կազմակերպմանը հանցակցության մեջ, տեղեկացնում է Սինհուան։ Կոլումբիայի ոստիկանության ղեկավար Խորխե Լուիս Վարգասը ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ բոլոր 17 անձինք ծառայել են կոլումբիական բանակում եւ 2018-2020թթ. ընթացքում պաշտոնաթող են եղել։ Հայիթիի ոստիկանությունն արդեն կալանավորել է նրանցից 15-ին, եւս երկուսը չեզոքացվել է գործողության ժամանակ։ Նրա խոսքով՝ կասկածյալները Հայիթիի տարածք էին մտել խմբերի բաժանված եւ համապատասխան պատրաստություն էին անցել։ Կոլումբիական կողմն արդեն Հայիթիի համապատասխան գերատեսչություններին է հանձնել տեղեկատվություն կասկածյալների մի մասի տեղաշարժի երթուղիների մասին։ Բացի այդ, Կոլումբիայի Զինված ուժերը այդ նույն օրը Հայիթիի մայրաքաղաք Պորտ օ Պրենս են ուղարկել հատուկ խումբ հետաքննության անցկացմանն օժանդակելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր