00:00:00

ԱՄՆ-ը մերժել է զորքեր տրամադրելու Հաիթիի խնդրանքը

16:40, 10 հուլիս 2021 Աշխարհ

Միացյալ Նահանգները հրաժարվել է Հաիթիին զորքեր տրամադրել ենթակառուցվածքի անվտանգության ապահովման համար օտարերկրյա վարձկանների կողմից նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո, չնայած խոստացել է օգնել հետաքննության հարցում, տեղեկացնում է Reuters-ը։ ԱՄՆ օգնության հարցը անվտանգության ոլորտում բարձրացվել էր վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ջոզեֆի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զրույցի ժամանակ, չորեքշաբթի օրը։ Հաիթին զինված ուժեր տրամադրելու խնդրանքով դիմել էր նաեւ Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհուրդ, տեղեկացրել է Հաիթիում ընտրությունների հարցերի լիազոր Մարթիաս Պիեռը։ Մոիզի սպանությունը զինված մարդկանց խմբի կողմից չորեքշաբթի վաղ առավոտյան Պորտ օ Պրենսի նրա տանը Հաիթին էլ ավելի է մխրճել քաղաքական ճգնաժամի մեջ, որը կարող է խորանալ ահագնացող քաղցի, ավազակության եւ COVID-19-ի բռնկման ֆոնին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր