00:00:00

Ադրբեջանը հայտնել Է օտարերկրյա դիվանագետների այցի մասին Արցախ

20:29, 09 հուլիս 2021 Աշխարհ

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների շուրջ հարյուր ներկայացուցիչներ երկօրյա այցով մեկնել են Լեռնային Ղարաբաղի տարածքներ, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ: Այս մասին հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։ Ուղեւորությանը, մասնավորապես, մասնակցում են Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի, Ուկրաինայի դեսպանները, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները: Դիվանագետներն այցելել են Ֆիզուլի, որտեղ ծանոթացել են միջազգային օդանավակայանի շինարարությանը, եւ Շուշի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր