00:00:00

Թալիբները հայտարարել են, որ վերահսկում են Աֆղանստանի 174 գավառ

18:30, 09 հուլիս 2021 Աշխարհ

«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է երկրի 174 գավառ: Այդ մասին հայտարարել է թալիբների՝ այժմ Մոսկվայում գտնվող պատվիրակության ղեկավար Շահաբուդին Դելավարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «174 գավառ արդեն անցել է իսլամական էմիրության կառավարմանը: Մենք ցանկանում ենք շեշտել, որ այդ անցումների պատճառը չի կարող սոսկ զենքի ուժը լինել: Դա վկայում է, որ ժողովուրդը համաձայն է և ողջունում է Աֆղանստանի Իսլամական էմիրությունը»,- ասել է նա: «Աֆղանստանի տարածքի 85 տոկոսն անցել է իսլամական էմիրության կառավարմանը»,- հայտարարել է Դելավարը: Նա միջազգային կազմակերպություններին կոչ է արել շարունակելու իրենց աշխատանքն այդ երկրի տարածքում: Դելավարը հայտնել է, որ Քաբուլն ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ֆոնին դիմում է «Թալիբանին»՝ համագործակցության առաջարկություններով:՛ Նրա խոսքով՝ շարժումը չի ձգտում իշխանության բռնատիրման և կարծում է, որ հասարակության բոլոր ներկայացուցիչները պետք է ներկայացված լինեն աֆղանական պետությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր