00:00:00

Սպիտակ տանը մեկնաբանել են ամերիկացի զինվորների դուրսբերումն Աֆղանստանից

22:26, 08 հուլիս 2021 Աշխարհ

Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին որոշումը կայացվել է, քանի որ երկրի խնդիրները ռազմական ճանապարհով լուծել հնարավոր չէ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: Վերջինս շեշտել է, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին որոշումն ԱՄՆ-ն չի գնահատում որպես «առաքելության իրականացում»: Փսակին հավելել է, որ Աֆղանստանում ամերիկացի զինվորականներից արդեն օգուտ չկա: ԱՄՆ շահերից բխում է, որ երկրի Զինված ուժերը իրենք պատասխանատու լինեն երկրում տիրող իրավիճակի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր