00:00:00

Աշոտ Ղուլյանն ընդունել է «Բուլլուքյան» հիմնադրամի անդամներին

02:30, 05 մայիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 4-ին ընդունել է Արցախ ժամանած «Լեա և Նապոլեոն Բուլլուքյան» հիմնադրամի նախագահ Ժան-Պիեռ Կլավերանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է հիմնադրամի՝ Արցախի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը և հույս հայտնել, որ այցի ընթացքում հավաքագրված դիտարկումների արդյունքում մոտ ապագայում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կստեղծվեն: Շնորհակալություն հայտնելով ընդունելությնան համար՝ հիմնադրամի նախագահ Ժան-Պիեռ Կլավերանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել  1993թ.ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում հիմնադրված «Լեա և Նապոլեոն Բուլլուքյան» հիմնադրամի նպատակները, որոնք հիմնականում ուղղված են առողջապահության՝ մասնավորապես քաղցկեղի հետազոտմանը, մշակույթի և երիտասարդ արվեստագետների աջակցությանը և համերաշխության հաստատմանը: Աշոտ Ղուլյանը հյուրերին է ներկայացրել Արցախում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի հիմնական ուղղությունները, մասնավորապես անդրադառնալով՝ «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի գործունեությանը, Ստեփանակերտի «Պոլ Էլյուար» ֆրանսախոսության կենտրոնի դերին, երկու երկրների քաղաքների միջև ձևավորվող ապակենտրոն համագործակցությանը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Արցախի առողջապահության ոլորտի, մասնագետների վերապատրաստման և փոխգործակցության այլ ուղղությունների հեռանկարների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր