00:00:00

Հաիթիում 15-օրյա ազգային սուգ է հայտարարվել

23:10, 07 հուլիս 2021 Աշխարհ

Հաիթիի իշխանությունները նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո երկրում 15-օրյա ազգային սուգ են հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հաիթիի վարչապետի գրասենյակը: Սուգը կշարունակվի հուլիսի 8-22-ը: Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի փետրվարի 7-ից: Մինչև նոր նախագահի ընտրությունը երկրի ղեկավարությունն իրականացնելու է նախարարների խորհուրդը՝ վարչապետի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր