00:00:00

Աֆղանստանի զինված ուժերը թալիբներից 14 շրջան են հետ գրավել

21:32, 07 հուլիս 2021 Աշխարհ

Աֆղանստանի զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ Աջմալ Շինվարին ասել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Աֆղանստանի զինված ուժերն անցկացրել են 278 գործողություն՝ թալիբներից հետ գրավելով 14 շրջաններ, հաղորդում է Ariana News-ը: Ելույթ ունենալով Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում՝ Շինվարին ասել է, որ այս ընթացքում սպանվել է ավելի քան 2360 ապստամբ, վիրավորվել 1412-ը, ձերբակալվել 182-ը: Շինվարին նշել է, որ Աֆղանստանի զինված ուժերը հետ են մղում թալիբներին Բադղիսում եւ Բադաշխանում, սակայն նույն ժամանակահատվածում «Թալիբան» շարժման գրոհայինները իրականացրել են ավելի քան 30 ահաբեկչություն, որոնց հետեւանքով 43 քաղաքացիական անձ սպանվել է, 170-ը՝ վիրավորվել: Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Աֆղանստանում գործողությունն ավարտված է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր