00:00:00

Իցհակ Հերցոգը երդվել է որպես Իսրայելի նախագահ

21:00, 07 հուլիս 2021 Աշխարհ

Իցհակ Հերցոգը երդում է տվել Իսրայելի խորհրդարանին՝ որպես 11-րդ նախագահ, որից հետո ստորագրել է դրա տեքստը: Պաշտոնական արարողությունը հեռարձակվել է խորհրդարանի մամուլի ծառայության կողմից, հաղորդում է Associated Press-ը: «Իմ առաքելությունը, իմ ժամկետի առաքելությունն է ամեն ինչ անել հույսը վերադարձնելու համար»,- ասել է նա իր երդմնակալության խոսքում: Հերցոգը խոստացել է լինել «յուրաքանչյուրի նախագահը»՝ հավելելով, որ բոլոր իսրայելցիների «հիմնական ակնկալիքը» իրենից եւ ընդհանուր առմամբ կառավարությունից՝ երկրում հակամարտության իրավիճակի կարգավորումն է: Հերցոգը, որի հայրը՝ Հաիմը 1980-ականներին եղել է Իսրայելի նախագահ, այս պաշտոնը կզբաղեցնի մեկ յոթնամյա ժամկետով: Հաիմ Հերցոգը նաեւ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն է եղել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր