00:00:00

Հայիթիում երկրի նախագահի սպանությունից հետո ռազմական դրություն է հայտարարվել

19:32, 07 հուլիս 2021 Աշխարհ

Նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հանրապետության տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Հայիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը։ «Որոշումն ընդունվել է երկրի նախագահի սպանությունից հետո՝ նախարարներ խորհրդի արտահերթի նիստի ավարտին»,- հայտարարել է նա։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք գնդակահարել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսին` վերջինիս անձնական նստավայրում: Հարձակման ժամանակ նրա կինը ևս վիրավորվել էր և ավելի ուշ նույնպես մահացել է ստացած վնասվածքներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր