00:00:00

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի հետ «լուրջ» երկխոսություն են ցանկացել

23:16, 06 հուլիս 2021 Աշխարհ

ՆԱՏՕ-ում ցանկացած ժամանակ պատրաստ են երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, սակայն այն պետք է լուրջ վերաբերմունք նախատեսի, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը: Նրա խոսքը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցելիս պետք է իրատեսորեն գնահատել այն, թե ինչ իրենից ներկայացնում է Ռուսաստանը։ «Ռուսաստանը հրաշալի երկիր է հրաշալի բնակիչներով, որտեղ ներկա պահին գոյություն ունի քաղաքական համակարգ, որն, իմ կարծիքով, ունի ակնհայտ ավտոկրատական հատկանիշներ», — ասել է նախարարը: Քրամփ-Կարենբաուերը կարծում է, որ Մոսկվան ոչ միայն մարտահրավեր է նետում արևմտյան երկրներին, այլև, իբր, թշնամական է գործում։ Սակայն, չնայած դրան, Արևմուտքին պետք է միշտ ասել այն մասին, որ «երկխոսության հրավիրող ձեռքը մեկնված է», և որ ցանկացած ժամանակ արևմտյան պետությունները ցանկանում են «լուրջ երկխոսության մեջ մտնել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր